Այսօր Կառավարության նիստում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս հարցում Հայաստանը մի քանի անգամ իր դիրքորոշումն արտահայտել է, որը շարունակում է մնալ անփոփոխ: «Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների շուրջ մենք մեր պատրաստակամությունը մի քանի անգամ արտահայտել ենք: Հույս ունենք, որ այս բոլոր ուղղություններով կկարողանանք առաջ շարժվել»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ԼՂ-ում բնականոն կյանքը վերականգնելու գործում բավական ակտիվ գործունեություն են ծավալել՝ շեշտելով, որ այս ընթացքում Արցախում շուրջ 70 միլիարդ դրամի ծրագրեր են արդեն իսկ իրականացվել և շարունակվում է այդ ծրագրերի իրականացումը: