Մեծամորի հնավայրի տարածքում hայ-լեհական 20 հոգանոց միջազգային արշավախումբը վերսկսել է պեղումները։ Հնագետներն այս տարի կաշխատեն քաղաքային թաղամասում և դամաբարանադաշտում։ Արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, լեհ գործընկերների հետ Հայաստան են եկել նաև լեհ երկրաբաններ, ովքեր հատուկ սարքերով ուսումնասիրություններ կիրականացնեն հուշարձանի տարածքում՝ պարզելու, թե որտեղ են ավելի շատ քարային կուտակումները։ Երկրաբանական հետազոտության անհրաժեշտություն, ըստ Ա․ Փիլիպոսյանի, վաղուց կար։
Մեծամորի հնավայրի տարածքում հնագետները կաշխատեն մինչև սեպտեմբերի 16-ը։