Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրել է համապատասխան համակարգեր եւ պատրաստ է իրականացնել դրոշմավորումը հետեւյալ ապրանքախմբերի մասով․ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

•թեթեւ արդյունաբերության ապրանքներ (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով թեթեւ արդյունաբերության ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշում),

• օծանելիք եւ հարդաջուր (ԵՏՀ Խորհրդի «Նույնացման միջոցներով օծանելիքի եւ հարդաջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշում),

•անվադողեր (ԵՏՀ Խորհրդի «Ռետինե անվադողերի եւ անվադողերի դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշում),

•ֆոտոխցիկներ, լուսարձակող լամպեր (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով ֆոտոխցիկների, լուսարձակող լամպերի, դրոշմավորում սահմանելու մասին (բացի կինոխցիկներից)» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշում)։