Այսօր Ազգային ժողովում կրկին ծեծկռտուք սկսվեց, այս անգամ՝ Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Պատգամավորն ԱԺ ամբիոնից ասում էր. «Ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, ում օրոք մարդիկ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, իրավունք չունի խոսելու, նրանք հայրենիքի դավաճաններ են, դա բոլոր ժամանակների մասին է»:
Այնուհետև սկսվեց կարճ երկխոսություն Հայկ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի միջև, ինչից հետո Օհանյանը շիշ շպրտեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ։