Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կընդունի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Շոտլանդիայի չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.50 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 5.25 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.20:
Օգոստոսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 19:00-ին: Առաջին խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հաղթել է նվազագույն հաշվով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գլազգո Ռեյնջերսում» սկսվել է կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը և 6 ֆուտբոլիստներ չեն մեկնել «Ալաշկերտի» դեմ խաղին:
Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Եվրագավաթներում հայկական ակումբը պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: