Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժեշտ է տվել թիմակիցներին, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
36-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 27-ին մեկնել է ակումբի մարզաբազա, սակայն չի մասնակցել մարզմանը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն որոշել է հեռանալ «Յուվենտուսից»: Նա իտալական ակումբին խնդրել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել իրեն:
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արդեն սկսել է աշխատանքները պորտուգալացու տրանսֆերի հարցով և նրան առաջարկել է 2 տարվա պայմանագիր: Անգլիական ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Ռոնալդուի տրանսֆերի դիմաց: Պորտուգալիայի հավաքականի ավագն իր հերթին պատրաստ է աշխատավարձի կրճատման գնալ անգլիական ակումբ տեղափոխության համար:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը թուրինցիների կազմում անցկացրել է 44 հանդիպում և խփել 36 գոլ: «Յուվենտուսի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: