Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրնից հայտնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 01-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ին, սեպտեմբերի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ին, սեպտեմբերի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-30-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: