Naked News(Մերկ նորություններ) ծրագրի գլխավոր կարգախոսն է «Մենք ոչինչ չունենք թաքցնելու»:

Ֆերնանդո Պերեյրան և Կիրբի Ստասինը «Մերկ նորությունները» առաջին անգամ թողարկել են 2000 թվականին որպես վեբ-կայք, որտեղ հաղորդավարուհիները մերկանում էին տեսախցիկի առաջ` միևնույն ժամանակ ներկայացնելով նորություններ:

Սկզբում ծրագիրը սկսվել է ընդամենը մեկ հաղորդավարուհիով Վիկտորիա Սինկլեյեր, սակայն այժմ հաղորդավարուհիների թիվը հասնում է ութի: Սկզբում հաղորդումը նախատեսված էր երկու սեռի, թե կանանց, թե տղամարդկանց համար, սակայն քանի որ կանանց մոտ այն մեծ հետաքրքրություն չառաջացրեց տղամարդ հաղորդավարների տարբերակը փակվեց 2007 թվականի հոկտեմբերի 31-ին:

Ընդ որում «Մերկ նորությունները» անգամ դուրս է եկել համաշխարհային շուկա: Գոյություն ունի «Մերկ նորությունների» ճապոնական, իսպանական և իտալական տարբերակներ: