Դաջվածքի մասնագետ Ռայան Ֆիջերալդը ընկերուհու մեջքին արտաթորանք է դաջել: Գրում է Life Strip կայքը:

Ռայան Ֆիջերալդի ընկերուհին` Ռասի Բրովենտը, դավաճանել է իրեն իր մոտ ընկերոջ հետ: Սակայն Ռայանը ընկերուհուն ասելու փոխարեն, որոշել է դաժան վրեժ լուծել նրանից: Ընկերուհու մեջքին նա արտաթորանք է դաջել, որի շուրջ մի քանի ճանճեր են պտտվում:

Ռասին շատ էր սիրում «Նարնիի քրոնիկներ» մուլտֆիլմը և ցանկանում էր այդ մուլտֆիլմից մի որևէ տեսարան դաջել իր մեջքին: Սակայն  Ռասին գինի է խմել և քնել, իսկ ընկերը նրա մեջքին բոլորովին այլ պատկեր  է դաջել:

Աղջիկը դատարան հայց է ներկայացրել և մտադիր է նրանից 100 հազար ամերիկյան դոլար վերցնել` որպես հոգեբանական տույժ: