«Մեր երկիրը բոլոր հնարավոր տարբերակներից պետք է «և´..,և´» տարբերակը առաջ քաշի :

«Կա´մ,…կա´մ»-ի գաղափարը երկու կողմից էլ սխալ է: Արևմտյան արժեքները պետք է Արևմուտքից սովորենք, Սակայն ազգային անվտանգությունը միշտ էլ պետք է առաջնահերթ լինի»,- լրագրողների հետ քննարկելով Վիլնյուսի գագաթնաժողովի հնարավոր հետևանքները Հայաստանի հետ՝ հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ դառնալու միտումներին՝ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ զարմացած է Արևմուտքի անտարբեր վերաբերմունքից. «Ես շատ զարմացած և զայրացած եմ, որ միջազգային կառույցներն ամեն մի բանի համար կարող են աղմուկ բարձրացնել, բայց երբ մարդու իրավունքները նման կերպ ոտնահարվում են, գործում են երկակի ստանդարտներով և լռում են։ Մենք բոլորս պիտի ձայն բարձրացնենք և պահանջենք, որ միջազգային կառույցները երկակի ստանդարտներ չկիրառեն։ Ադրբեջանը խստորեն խեղում և այլասերում է Ժնևյան կոնվենցիան»,-մշեց պատգամավորը։