Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական տեռորը։

Google Map-ը սկսել է Խոսրովի արգելոցը ներկայացնել նաև որպես «Ադրբեջանի պետական արգելոց»։ Google-ում կորդինատներն են՝ 40.12287061181021, 45.00273779244232։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, մասնավորապես վերջին տարում, Google և այլ խոշոր համացանցային ռեսուրսների քարտեզներում կարողացել է փոխել բազմաթիվ տվյալներ հօգուտ իրենց։ Այսպես՝ երբ անցյալ տարվանից սկսվել էր հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը այն հատվածներում, որոնք հայտնվել էին թշնամու օկուպացիայի տակ, այդ սահմանազատումը իրականացվում էր Google Map-ի միջոցով՝ ոտնահարվելով Հայաստանի ինքնիշխան իրավունքները։

Ադրբեջանը նաև պարբերաբար կարողանում է փոխել ՀՀ տարածքում գտնվող բազմաթիվ օբյեկտների անունները ադրբեջանական կեղծ անուններով։