Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 6-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Դովեղ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: