Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը չի կարողանա օգնել իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմին Լիխտենշտեյնի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում։
Հովհաննես Համբարձումյանը ազդրի մկանային վնասվածք էր ստացել և փոխարինվել Գերմանիա - Հայաստան (6։0) ընտրական խաղում։ Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է, և Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի առաջիկա հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Համբարձումյանի վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն:
Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Երեւանում եւ կմեկնարկի 20։00-ին։
Ֆոտո՝ ՀՖՖ