Ֆրանսիացի դերասան Ժոն Պոլ Բելմոնդոյի ժառանգները կկիսեն առանձնատունն ու Cerito կինոստուդիան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հայտնի է, որ կինոընկերությունը, որը լեգենդար դերասանն անվանել էր իր տատի պատվին, հիմնադրվել է 1971 թվականին: Մի քանի տարում Բելմոնդոյի կինոստուդիան ավելի քան 20 հաջողված ֆիլմ է թողարկել: Ժապավեններից շատերում գլխավոր դերը մարմնավորել է ինքը Բելմոնդոն:
Անշարժ գույքից և կինոստուդիայից բացի ֆրանսիական կինոյի լեգենդը նաև սեփական ռեստորանային բիզնես ուներ: Վերջինս Փարիզում գործող «Ստրեզա» իտալական ռեստորանի և զբոսաշրջային ընկերության համասեփականատերն էր:
Իր կյանքի ընթացքում դերասանը երկու անգամ է ամուսնացել: Երկու տարի առաջ նա վերադարձել էր իր նախկին սիրելիի՝ մոդել Մարիա Կառլոս Սոտոմայորի մոտ, որի հետ նա հանդիպում էր 1980-87 թվականներին, սակայն երեխաներ զույգը չի ունեցել: Դերասանը 4 ժառանգ ունի տարբեր ամուսնություններից:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին կյանքից հեռացել է սեպտեմբեր 6-ին 88 տարեկանում: