Արցախում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սրբապի'ղծ, ում երեխեքին ես նվիրում խրախճանքդ, ես քո ու քո ընտանիքի սատկելու հրավառությունն եմ անելու»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց, որ Անկախության տոնին ունենալու ենք մասշտաբային և գունագեղ տոնակատարություն.
«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։ Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։