Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համաձայնագրի հիման վրա Քաշաթաղի (Լաչինի) շրջանում շարունակվում են համատեղ վարժանքները՝ մարտական կրակի կիրառմամբ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:
Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական զորավարժությունները մեկնարկել էին սեպտեմբերի 6-ին: Այս ֆոնին պաշտոնական Ստեփանակերտը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ուշադիր հետևում է օկուպացված տարածքներում Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին: