«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուն կունենա նաեւ վարչապետ Նիկոլի Փաշինյանի հարազատ Իջեւան քաղաքում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխանությունը նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրելու է Իջեւանի համայնքապետի պաշտոնակատարին՝ Արթուր Ճաղարյանին:
Երեկ՝ ամբողջ օրը, փորձեցինք կապ հաստատել Ճաղարյանի հետ, փորձերը, սակայն, ապարդյուն անցան. համայնքապետի պաշտոնակատարն անարձագանք թողեց մեր բոլոր հեռախոսազանգերը: Հեռախոսազանգերին չպատասխանեց նաեւ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը, որը, ըստ մեր լուրերի, այս օրերին Իջեւանում նախընտրական հարցերով է զբաղված: Հենց նա է «կուրացիա» անում ընտրությունների հետ կապված հարցերն ու աջակցում Ճաղարյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արթուր Ճաղարյանը Ղալումյան եղբայրների հետ է բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ:
Թե՛ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի, թե՛ նրա մարզպետ եղբայր Հայկ Ղալումյանի «դաբրոյով» է, որ Ճաղարյանը ներկայացվել է իշխանություններին ու արժանացել որպես թեկնածու առաջադրվելու հավանությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում