Իրանը մտադիր չի ատոմային ռումբ պատրաստել: Այս մասին հայտնել է Իրանի գերագույն ղեկավար Ալի Համենեին: Գրում է Ռիա լրատվական կայքը:
«Կարծում ենք, որ ատոմային զենքը պետք է վերացնել: Մենք չենք ցանկանում արտադրել ատոմային զենք: Բայց, եթե որոշեինք արտադրել ատոմային ռումբեր, ապա մեզ ոչ մի ուժ չէր կանգնեցնի»,- ասել է Համենեին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, ինչպես նաև Արևմուտքի այլ երկրներ և Իսրաելը կասկածում են, որ Իրանը ատոմային զենք է պատրաստում: Թեհրանը հայտնել է, որ իր ատոմային ծրագիրը ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջը լրացնելուն: