Ցանկացած օրենք պետք ա տրամաբանություն ունենա, բայց ես չեմ հասկանում էն օրենքի տրամաբանությունը, համաձայն որի չպատվաստված աշխատողը պարտավոր ա 14 օրը մեկ կորոնավիրուսի թեսթ հանձնի։


Ասենք ես եմ հոկտեմբերի 1-ին բացսական թեսթիս պատասխանը ներկայացրեցի գործատուիս ու երկու օր անց` հոկտեմբերի 3֊ին վարակվեցի ու բոլորին վարակեցի տրամաբանություն կա էդ օրենքի պահանջի մեջ?


Կամ եթե իրոք կարծում էիք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տեսակետից դա արդյունավետ միջոց ա ինչու ասենք փետրվարից նման պահանջով հանդես չեկաք այլ սպասեցիք 8 ամիս նոր նման պահանջ մտցրեցիք? Եթե դա իրոք գործուն միջոց է վարակի շղթան կոտրելու տեսանկյունից հասկանում եք որ անիմաստ 8 ամիս թանկարժեք ժամանակ եք կորցրել, որի ընթացքում ձեր առաջարկած մեթոդով կարելի էր հազարավոր կյանքեր փրկել հարգելի տիկին Anahit Avanesyan ?


Եվ վերջապես երբ եք ստանալու ամիսներ առաջ խոստացված Ֆայզերի պատվաստանյութը?

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TovmasyanMedia/posts/10226554817046384