Արդեն հայտնել էինք, որ լրագրող Ժիրայր Ոսկանյանը մեկնել էր Մոսկվա:
Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը ուղիղ եթերում հայտնել է.
«Այսօր՝ լուսադեմին, արդեն վերադարձել եմ Երևան: Մոսկվայում ինձ նախնական ինչ-որ ախտորոշում արեցին, այնուհետև հերքեցին այդ ախտորոշումը, այսինքն՝ այնտեղից վերադարձել եմ առանց դիագնոզի:
Հոսպիտալացվել եմ երևանյան հիվանդանոցներից մեկում, վիճակիս մեջ դեռևս որևէ փոփոխություն չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է լրագրողը: