Երբ վեց ամսական երեխան վարակվեց կորոնավիրուսով, ծնողները նույնիսկ չէին կասկածում COVID-19-ի մասին: Սկզբում երեխան պարզապես կրծքով կերակրելիս ախորժակ չէր ունենում: Հետո ջերմությունը բարձրացավ, և ծնողները մտածեցին, որ պատճառը կաթնատամներն են: Այնուամենայնիվ, ջերմությունը չէր նվազում, այնուհետև հայտնվում է հազը, և երբ մեծահասակներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել,այդ ժամանակ են միայն հասկացել, թե ինչ է կատարվում իրականում:

Ըստ ԱՀԿ-ի՝ երեխաները շատ ավելի հազվադեպ են հիվանդանում կորոնավիրուսով և ավելի հեշտ են փոխանցում վարակը: Այնուամենայնիվ, այս եզրակացությունը դեռևս պահանջում է պարզաբանում: Շատ երեխաներ վիրուսը կրում են առանց ախտանիշների կամ սովորական մրսածության նման: Այնուամենայնիվ, եթե երեխան ունի սրտի, թոքերի, իմունային համակարգի քրոնիկ հիվանդություններ, ապա հիվանդության ծանր ընթացքի բավականին մեծ հավանականություն կա, ընդհուպ մինչև մահվան ելք:

Որքան վտանգավոր է COVID-19-ը տարբեր տարիքային խմբերի երեխաների համար. Ինչպես է վիրուսն արտահայտվում և ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողները:

Երեխաները, որպես կանոն, դեռ չունեն խնդիրներ սուր շնչառական և սրտանոթային համակարգի հետ: Որքան մեծ է հիվանդը, այնքան բարձր է հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը՝ ձեռք բերված քրոնիկ հիվանդությունների պատճառով:

Փորձագետների միջև ընդհանուր կարծիք չկա, թե երեխաների որ տարիքային խումբն է առավել ենթակա հիվանդության ծանր ընթացքի: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել երկու բան.

1. Մինչև 2 տարեկան նորածինների մոտ կա Կավասակիի համախտանիշի զարգացման վտանգ ՝ COVID-19-ի ֆոնին: Իր հերթին, Կավասակիի սինդրոմը կամ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը վերաբերում է կյանքին սպառնացող պայմաններին: Սա ուշացած իմունաբանական բարդություն է՝ կապված լայնածավալ բորբոքային պրոցեսների հետ՝ COVID-19-ով նախորդ վարակվելուց հետո: Բազմահամակարգային բորբոքային համախտանիշը մի քանի օրգան համակարգերում առաջացած բորբոքումն է, ինչպես օրինակ, սրտամկանի, երիկամի ախտահարումը և այլն: Համախտանիշի ժամանակ երեխաների մոտ նկատվում է ջերմության բարձրացում, որը ջերմիջեցնողներից մի քանի ժամ հետո կրկին բարձրանում է, առաջանում է դեմքի այտուց, լեզվի կարմրություն, շրթունքները չորանում են:

2. Որքան մեծ է երեխան, այնքան ավելի «մեծահասակներ»-ի նման կլինեն COVID-19- ի ախտանիշներն ու հետևանքները: Ըստ տարբեր հետազոտողների վարակի ամենաբարձր հավանականությունը 6-7 տարեկան երեխաների մոտ է, իսկ ամենածանր ախտանիշները՝ 9 տարեկանից բարձր երեխաների մոտ:

Կորոնավիրուսի բարդ ընթացքի վտանգը տարածված է երեխաների մոտ, ովքեր ունեն՝

Կենտրոնական նյարդային համակարգի խանգարում;
Սրտի հիվանդություն;
Նյութափոխանակության խանգարումներ;
Շաքարային դիաբետ;
այլ գենետիկական խանգարումներ:


Երեխաների մոտ կորոնավիրուսի ախտանիշները՝

Տենդ և բարձր ջերմություն (64%);
Հազ (35%);
Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներ. լուծ, փսխում, փքվածություն (12%):