Կիպրոսում անցկացվող Ռուսաստանի առաջին դիվիզիոնի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Վոլգոգրադի «Ռոտորի» հետ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանըխաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն առաջին խաղակեսի վերջում մրցակցի հետ պայքարում վնասվածք է ստացել ու փոխարինվել է:
Դենիս Թումասյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Նիկոլայ Սաֆրոնիդին չի եղել հայտացուցակում:
Եկատերինբուրգյան ակումբը 7 միավորով հաղթող է ճանաչվել B խմբում և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կխաղա Տոմսկի «Տոմի» դեմ: Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին:
Աղբյուրը`ArmFootball.com: