«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել 44-օրյա պատերազմից, որին կից գրել է.
«Խոստացված տեսանյութը. գումարտակի հրամանատարը ղեկավարում է հրետանու կրակը, իսկ 120մմ-ոց հրետանու հաշվարկը կետային խոցումներ է իրականացնում «ուղիղ ծակերի մեջ, որ չհասցնեն փախնեն»։ Մարտը ընթացել է Մարտակերտի ուղղությամբ»։