Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է
Իրանի դեմ թրքադրբեջանական ագրեսիան ավելի՞ հավանական են փորձում դարձնել։
Գիշերն ադրբեջանի թուրքական լրատվականները բազմաթիվ լուսանկարներ են հրապարակել, թե ինչպես է թուրքիան զորք կուտակում Իրանի հետ սահմանին (երևի, ի պատասխան իրանական զորքերի կուտակման` ադրբեջանի սահմանին)։
Հստակ է, որ Իրանի գործողությունները ձևական բնույթ չեն կրում ու թուրքերն ահագին անհանգստացած են Իրանի պատրաստակամությամբ։
Չմտնելով իրանագետների ու թուրքագետների մասնագիտական դաշտ՝ փորձեմ ներկայացնել այս կուտակումների տեղեկատվական բաղադրիչը։
Ադրբեջանի թուրքական ԶԼՄ֊ները չեն զլանում արդեն քարտեզներ հրապարակել, որտեղ կոնկրետ ներկայացվում է թյուրքական աշխարհի հավակնությունները նաև Իրանի հյուսիսային ծավալուն տարածքների վրա։
Հայտի է, որ Իրանի հյուսիսում բնակվում միլիոնավոր թուրքական ծագման մարդանմաններ, որոնք պարբերաբար բարձրաձայնում են իրենց պատկանելիությունը։
Հավանական է, որ մինչև թուրք դահճի մահը հանկարծ պարզվի, որ Իրանի թուրքերի նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում ու վերջիններիս փրկել է պետք։ Այս քողի ներքո և արևմուտքի հովանու տակ թուրքական պետությունները` Պակիստանի խոշոր աջակցությամբ, գուցե փորձեն ոտնձգել Իրանի տարածքների նկատմամբ։
Թուրքերն այս խաղը կխաղան ռեյխի նացիստների պես, որոնք Չեխիայի նկատմամբ հավակնություններ ունեին ու գերմանալեզու բնակչության իրավունքների քողի ներքո պոկեցին չեխերից երկրի մի ահագին տարածք։
Ամեն դեպքում, տեղեկատվական տիրույթում նման նշաններ թուրքերի կողմից նախանշվում են։ Թուրքական ԶԼՄ֊ների կողմից հրապարակված քարտեզում հստակ երևում է, որ Իրանից թուրքերը ցանկություն ունեն պոկել մի զգալի տարածք, ինչն իր հերթին վերջնականապես զրկելու է Հայաստանին Իրանի հետ սահմանից, իսկ ՀՀ֊ն կորցնելու է Սյունիքի` աշխարհաքաղաքական նշանակության գործոնը։
Բլոկադա բոլոր կողմերից։
Թուրքերը չեն վարանում իրենց գործողություններում ու շատ վստահ են ներկայացնում իրենց ծավալապաշտությունը։
Իսկ մենք գնում ենք խաղաղության։
Այդ խաղաղությունը վիժված գաղափար է, այն անշունչ է։ Վիճակը գնալով բարդանում է, իսկ թշնամին կարծում է, որ հայկական հարցը լուծված է արդեն։
Ինձ պետք չի այն աշխարհը, որտեղ Հայաստան չկա։
Պայքա՛ր, ոչ թե նահանջ։ Պահա՛նջ, ոչ թե զիջում»։