Ռուսաստանի ՆԳՆ հետաքննչական բաժինը «Պուլկովո-3» օդանավակայանի նոր տերմինալի շինհրապարակում զանգվածային թունավորման գործով հարուցել է ՌԴ ՔՕ «սանիտարահամաճարակային կանոններ» 236 հոդվածով քրեական գործ: Այս մասին Росбалт-ին հաղորդել է ՌԴ ՆԳՆ Հյուսիս-արևմտյան դաշնային շրջանի մամլո ծառայությունից:
Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները, կատարվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ-քննչական միջոցառումները:
Հիշեցնենք, որ առողջական բողոքներ էին առաջացել «Պուլկովո 3» օդանավակայանի 300 աշխատողների մոտ: Թունավորվածների մեծ մասի վիճակը գնահատվում է ծանր: Նախնական տվյալներով աշխատողները թունավորվել են հավի մսից: