Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։


Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Մաշտոցի ոստիկաններն օպերատիվ տվյալներով պարզեցին, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 61-ամյա Ռաֆիկ Ք.-ն էր։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի վայրը սահմանազատել և տեղում ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։