ՀայՓոստ ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։ Այս մասին տեղեկանում ենք ՀայՓոստ-ի հաղորդագրությունից:

ՀայՓոստի բոլոր բաժանմունքերից հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․


• ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE)

• Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

• ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում

• ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ

• Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում:

«ՀայՓոստի բոլոր բաժանմունքերում հաճախորդներն այժմ կարող են ստանալ պետական մի շարք ծառայություններ։ Այս քայլով մենք ապահովում ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով ՀՀ ամենամեծ ցանցում՝ ՀայՓոստի գրեթե 850 բաժանմունքում իրականացնել գործարքներ և ստանալ պետական անհրաժեշտ ծառայությունները»,-նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: