Ղարաբաղում իրավիճակի վրա Թուրքիայի ազդեցությունը նպաստում է տարածաշրջանում հաշտեցմանը։ Այս մասին Սոչիում իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պուտինի խոսքով՝ ԼՂ-ում հրադադարի վերահսկման կենտրոնն ակտիվ գործում է եւ լուրջ երաշխիք է տարածաշրջանում կայունության համար։


«Ակտիվ գործում է ռուս-թուրքական կենտրոնը։ Այդ համագործակցությունը լուրջ երաշխիք է տարածաշրջանում կայունության եւ կողմերի՝ հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի համաձայնեցման համար»,-ասել է Պուտինը։