Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայկական կողմի թույլ տված բացթողումների համատեքստում, այն, որ իրենց հաջողվել է առաջին օրը ճեղքել մեր պաշտպանական գիծը, միաժամանակ նշել է՝ «որոշ բնակավայրերում հայերը կանգնել են մինչև վերջ»:
«Ես, իհարկե, կնշեի Սոլթանլի և Ամիրվարլի բնակավայրերի վերցնելը: Ինչու: Այնտեղ շատ հզոր պաշտպանություն կար: Մի քանի օր մեզնից պահանջվեց ակտիվ մարտական գործողություններ վարել՝ կոտրելու հակառակորդի դիմադրությունը: Որոշ բնակավայրերում նրանք կանգնել են մինչև վերջ: Ես կարծում եմ, որ ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի այն բանում, որ որոշ օպերացիաներում հայկական կողմը դրսևորել է հաստատակամություն: Ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել հակառակորդին»,- ասել է Ալիևը: