"Հայկական ժամանակը" 2 օր առաջ գրում է, որ երգիչ Հայկոյի առողջական վիճակում դրական տեղաշարժ չկա և երգիչը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Նույն օրը, բայց արդեն մի քանի ժամ անց տեսանյութ է հայտնվում համացանցում "Հայտնիները Հայկոյի առողջական վիճակի մասին" վերնագրով։ Տեսանյութում գտնվող անձինք համառորեն պնդում են, որ համացանցում տարածվող լուրերը կեղծ են և անծանոթ մեկը հայտնվում է կադրի մեջ շեշտելով, որ չի ուզում ասել, թե ովքեր են այդ լուրերը տարածողները։ Մեկնաբանություններում շեշտում են, որ հատուկ շրջանակներն են տարածում այդ լուրերը։ Այժմ, երբ դժբախտաբար Հայկոն վաղաժամ կյանքից հեռացավ, իսկ ձեր նմանները սխալ վայրում ու սխալ ձևով էին պայքարում, ապա պահանջում եմ Սյուզան Մարգարյանից, Ալլա Լևոնյանից, Արսեն Գրիգորյանից, Կամո Սեյրանյանից(թաթալաբազ) և կողքի անծանոթից նշել, թե այդ ովքե՞ր էին կեղծիք տարածողները։
Առավել մանրամասն՝ տեսանյութում