Դանիայի առաջնության հերթական փուլում Ռանդերսը հյուրընկալել են Բրոնդբյուին, սակայն ամենաուշագրավը խաղից հետո խաղադաշտում ծավալված դեպքերն էին: Բանը նրանումն է, որ խաղից անմիջապես հետո երկրպագուների զույգը դուրս է եկել խաղադաշտ և հենց մեջտեղում սկսել զբաղվել սեքսով:
Բրոնդբյուի մամլո ծառայության աշխատակից Միկկել Դևիդսենը այս դեպքի մասին հայտնել է իր Twitter-յան էջում և տեղադրել զույգի լուսանկարը:
Իհարկե սիրահարներին չի հաջողվել ավարտին հասցնել սկսածը, քանի որ անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են բերել խաղադաշտից: