Աֆրիկյան ցեղերի մոտ մեծ կոնքեր ունենալն աղջկա համար մեծ պլյուս է: Իսկ հին չինացիները կին ընտրելիս անպայման հաշվի էին առնում աղջկա կոնքերի չափսերը: Ժամանակակից նորաձևությունը, սակայն, թելադրում է այլ չափանիշներ: Ինչևիցե սա չի վերաբերվում ամերիկացի 39-ամյա Միկել Ռուֆինելիին: Լոս Անջելեսի բնակչուհին գրանցվել է աշխարհի Գինեսի ռեկորդների գրքում,քանի որ նրա կոնքերն աշխարհում ամենամեծն են: Կոնքերի չափսերը հասնում են 2 մ 54սմ-ի: Չնայած կոնքերի աննորմալ հաստությանը, 39-ամյա Միկելն ունի սիրող ամուսին և չորս երեխա,-գրում է topnews.ru-ն:
Իհարկե Միկելի կյանքն այնքան էլ հեշտ չի: Վերջինս պատմում է, որ չի կարողանում անցնել նեղ դռներով և ուր էլ գնում է միշտ ուշադրության կենտրոնում է. «Ինքնաթիռով որևէ տեղ մեկնելուց ինձ համար գնում ենք երկու տոմս:Բայց ես ինձ հարմար եմ զգում և ամենևին չեմ մտածում դիետայի մասին»: