Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս ամբողջ իրարանցումը՝ Արցախի և Հայաստանի ռուս-իրանական մատակարարումների հետ է կապված, իրանական տարածքի և տեխնիկայի միջոցով։ Ռուսաստանի միակ հուսալի ճանապարհը դեպի Արցախ՝ Իրանն է։
Թուրքիան տեսնում է այս ամենը հենց Արցախի տարածքից, իր աղդամյան դիտարկման կենտրոնից։ Ադրբեջանն այս պատճառով է խոչընդոտում միայն իրանական բեռնատարների անցումը Կապանից դեպի Գորիս, հետո Լաչինի միջանցքով՝ Արցախ։ Բաց խաղ է գնում արդեն։ Որևէ բան թաքցնելու իմաստ չկա, պարզ է՝ ով ով է։ Մեծ պատերազմի շեմին ենք»։