Թռչնի գրիպի վիրուսը հայտնաբերել են գերմանիայի Մերկիշ Օդերլանդ շրջանում, որտեղ զբաղվում են բադերի զարգացմամբ: Գրում է Ռիա լրատվական կայքը:

Ինչպես տեղեկացնում են, այդ գրիպը վտանգ չի ներկայացնում  մարդկանց համար: Այնուամենայնիվ, այդ վայրում կարանտին են մտցրել, իսկ 14 հազար բադերին ոչնչացրել:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Գերմանիայում գրանցվել են թռչնի գրիպի այլ դեպքեր, որոնք վտանգավոր էին մարդկանց համար: Վերջին անգամ Բրանդենբուրգում թռչնի գրիպ են հայտնաբերել 2007 թվականին: