Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ Արցախից մեզ տեղեկացրին, որ Մարտակերտում թշնամու դիպուկահարի կրակոցներից քաղաքացիական անձ է զոհվել: Նա, մեր տեղեկությամբ, տրակտորիստ էր և դաշտում աշխատելիս է եղել, երբ կրակոցներ են լսվել:
Ասացին` դիպուկահարն է իրեն թիրախավորել և սպանել: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ:
Զոհվածը Արամ Տեփնանցն է` մոտ 55 տարեկան տղամարդ: