Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 10-ի ցերեկը և 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +22+24։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +14+17,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +17+21,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +12+17,

Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+16,

Տավուշում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +12+17,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +20+22,

Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+26,

Արմավիրում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+26,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+17,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+26,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+16,

Արցախում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+22։