Ծագումով երեք ադրբեջանցի Օրենբուրգի մարզի բնակիչների զանգվածային մահվան պատճառ է դարձել։

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, սուռոգատ ալկոհոլից մահացածների թիվը Օրենբուրգի մարզում հասել է 32-ի, տասնյակ մարդիկ վերակենդանացման բաժանմունքներում են։


Թունավորված արտադրանքի պատրաստման փաստով արդեն կալանքի տակ է վերցվել ծագումով երեք ադրբեջանցի՝ Շառլան Բագազադեն, Սադիղ Ալիեւը եւ նրա ազգականը։ Ձերբակալվածներին մեղադրում են ՌԴ Քր.օր. 238 հոդվածի 3-րդ մասով (Ապրանքների արտադրություն, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին)։ Կեղծված ալկոհոլով թունավորման մասին տեղեկությունները սկսել են ստացվել հոկտեմբերի 7-ի գիշերը։ Քննիչները եւ ոստիկանները հայտնաբերել են պահեստ եւ արտադրության կետ, առգրավվել է ավելի քան 600 լիտր սպիրտ պարունակող հեղուկ։ Հարուցվել է վեց քրեական գործ, որոնք միավորված են մեկ վարույթում։