Սեպտեմբերի 6-ին և 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ:

Արդեն հաստատվել են այն մրցավարական անձնակազմերը, որոնք կսպասարկեն այդ հանդիպումները: Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը՝ Անտոնի Գոտյեի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Միշել Անոնյեն և Ֆրեդերիկ Կանոն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոնի Շապրոնը:

Սեպտեմբերի 10-ին կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը Հոլանդիայից: Մրցավարն է Հենդրիկուս Նիյհույսը: Մրցավարի օգնականներն են Անջելո Բոնմանը և Հուբերտուս վան դե Վենը, չորրորդ պաշտոնյան՝ Ռիխարդ Լիսվելդը:

 

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա