Օգոստոսի 27–ից սեպտեմբերի 1-ը մերձմոսկովյան Ժուկովսկիյում սկսվում է 11-րդ միջազգային ավիացիոն-տիեզերական սրահը ՄԱԿՍ-2013-ը: Դա միջոցառում է, որը հայտնի է իր տպավորիչ և դիտողական թռիչքային ծրագրերով:
Առաջին անգամ ՄԱԿՍ-2013-ում հասարակությանը կներկայացվի ձևափոխված միջին ուղղաթիռ ՄԻ-171-A2, որի աշխատանքների ավարտը պլանավորվում է 2014թ-ին, իսկ արտադրությունը` 2015թ-ից:
Միջին ուղղաթիռներ ՄԻ-8/17 հանդիսանում են ռեկորդակիրներ արտադրության թվով և կիրառվում են աշխարհի բոլոր շրջաններում:
Ցուցահանդեսին պլանավորվել է ցուցադրել նոր տրանսպորտային ինքնաթիռ ԻԼ-76ՄԴ-90Ա (ԻԼ-476): Մասնակիցները կտեսնեն նաև Տ-50 5-րդ սերնդի նոր կործանիչը:
ՀՕՊ-ի կոնցեռն «Ալմազ-Անտեյ»-ը ավիասրահում կցուցադրի նորագույն մշակումնրի շարք, այդ թվում հեռանկարային զենիթային հրթիռային համալիր միջին շառավղի Ս-350Ե:
Մշակողների խոսքերով համալիրը իր բնութագրերով արտասահմանյան նմանակներից առավել է և կփոխարինի սպառազինման մեջ գտնվող Ս-300-ը:
Կցուցադրվեն «Ռոստեխ» հոլդինգի մշակումները` ի դեմս ուղղաթիռներ ԿԱ-31, ԿԱ- 52` «Ալիգատոր», ԿԱ- 226-Ս, ՄԻ- 35, ՄԻ- 38:
Առաջին անգամ ՄԱԿՍ-2013-ում կցուցադրվեն ՀՕՊ ներքոհիշյալ համալիրներ
• Ս-400
• «Անտեյ -2500 »
• «ԲՈՒԿ-Մ2Է »
• «ՏՈՌ- Մ2Է »
• «Պանցիր Ս-1 »
• «ԻԳԼԱ-Ս »
Ավիասրահի պաշտոնական բացման արարողությունը սկսել են ցուցադրական թռիչքներով:


Դավիթ Սոֆիյան