ՄԻԳ-35 կործանիչը արտադրված է ՄԻԳ-29-ի բազայի վրա և արտաքնապես գրեթե չի տարբերվում: Բայց պարունակությամբ ՄԻԳ-35-ը կարելի է դասել 5-րդ սերնդին:
ՄԻԳ-35-ը տանում է ավիացոն հեռանկարային խոցման միջոցները, ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան արտադրության: Մեքենան օժտված է գերխուսավարմամբ` հզոր շարժիչների հաշվին: Կարևոր յուրահատկություններից է «ԺՈՒԿ-Ա» ռադիոլոկացիոն կայանի առկայությունը:
Շնորհիվ ռադիոլոկացիոն կայանի կործանիչը կարող է զուգահեռաբար աշխատել «օդ-օդ» և «օդ-երկիր» համակարգերով, ճանաչում և դասակարգում է խմբային և առանձին օդային օբյեկտները 150 կմ, իսկ ծովային օբյեկտները` 250 կմ հեռավորության վրա: Մեքենան ի վիճակի է ուղեկցել 30 և ապահովում է միաժամանակ 8 նշանակետերի գրոհը:
ՄԻԳ-35-ը իրեն բնութագրերով համարվում է լավագույն թեթև կործանիչը աշխարհում արտադրվող նույնանման մեքենաներից:
Իր գին-որակ համադրությամբ, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 5-րդ սերնդի ամերիկյան JSF-35 կործանիչին: Վաղօրոք նշվում էր, որ ՌԴ օդային ուժերը պլանավորում էին 37միավոր ՄԻԳ-35 գնել:

 

                                                                         Դավիթ Սոֆիյան