Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան գրառումով մեկնաբանել է 5։0 հաշվով հաղթանակը Լյուքսեմբուրգի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում։ Ռոնալդուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

«Եվս մեկ հաղթանակ, եւս մեկ քայլ մեր նպատակի ուղղությամբ, եւս մեկ պատմական երեկո։ Ամեն ինչ ավելի հեշտ է, երբ խաղում ենք տանը մեր երկրպագուների ներկայությամբ։ Նրանք աջակցում են մեզ սկզբից մինչեւ վերջ։


Ես խոստացել եմ, որ միշտ ձգտելու եմ հաղթել ավելի ու ավելի շատ։ Դա իմ եւ մեր թիմի ԴՆԹ-ում է։ Մենք երբեք գոհ չենք լինում եւ կպայքարենք հնարավոր ամեն ինչի համար։ Առա՛ջ, Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն։

 

36-ամյա ֆուտբոլիստը գոլերի քանակն ազգային թիմում հասցրեց 115՝ բարելավելով սեփական համաշխարհային ռեկորդը։ Նա նաեւ 10-րդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ հավաքականում։ Սա նույնպես բոլոր ժամանակների լավագույն ցուցանիշն է։

A խմբում Սերբիայի եւ Պորտուգալիայի հավաքականներն ապահովեցին առաջին երկու տեղերը։ Սերբերին մնացել է անցկացնել 1, պորտուգալացիներին՝ 2 հանդիպում։ Դրանց արդյունքում էլ կորոշվի խմբի հաղթողն ու անցումային հանդիպումների իրավունք ստացողը։

ԱԱ-2022, ընտրական փուլ, 8-րդ տուր

A խումբ

Պորտուգալիա - Լյուքսեմբուրգ՝ 5։0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 8, 11մ, 13, 11մ, 87, Բրունու Ֆերնանդեշ, 17, Ժոաու Պալյինյա, 69

Սերբիա - Ադրբեջան՝ 3։1 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 30, 11մ, 52, Դուշան Տադիչ, 83 - Էմին Մահմուդով, 45+2