Երևանը կհրաժարվի Թուրքիայի հետ ստորագրած փաստաթղթերից, եթե Անկարան շարունակի երկարաձգել դրանց վավերականացումը: Այս մասին  «Голос  России»-ի հետ հարցազրույցում հայտնել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով, եթե Թուրքիան չվավերացնի այդ փաստաթղթերը, «Հայաստանը կարող է այդ հարցը հանել իր խորհրդարանի օրակարգից` հայտնելով, որ իր ստորագրությւոնը այդ արձանագրությունների տակ ուժը կորցրել է»: Եթե հետագայում Անկարան ցանականա համաձայնագիր կնքել, ապա պետք է  նոր բանակցություններ վարել և նոր պայմաններ առաջարկել: Միևնույն ժամանակ ՀՀ նախագահը նշեց, որ կողմնակից է  հայ-թուրքական համաձայնագրերի կնքմանը, որոնք ստորագրվել են 2009 թվականին: Երկու երկրների խորհրդարանները մինչև հիմա չեն վավերացրել այդ փաստաթղթերը: Որպես արգելք հանդիսանում էայն փաստը, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցողասպանությունը, որը կատարվել է  Օսմանյան կայսրության տարածքում 1915 թվականին: