Չնայած արդեն մեկ ամիս անցել է տրանսպորտի թանկացման հետաձգման քաղաքապետ Տարոն Մարգարյանի նշած երեք ամիս ժամկետից, «Ժամանակի» խմբագրություն դիմած քաղաքացիները փաստում են, որ Երեւանի տրանսպորտի հարցում որեւէ դրական տեղաշարժ չի եղել։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. ««Տրանսպորտի վիճակը մի խազ էլ չի բարեկարգվել, էլի նույն վիճակն է»։

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը հետաձգեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս թանկացումը՝ հայտարարելով, որ երեք ամսում տրանսպորտը կբարեկարգվի»,- այս մասին գրում է «Ժամանակը»: