Երկու օր առաջ Արցախի առողջապահության նախարարը, պետնախարարը եւ մարդու իրավունքների պաշտպանն այցելել են հոկտեմբերի 14-ին Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը նշեց, որ զինվորներից մեկը գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում, որըտ գլխի բեկորային վիրավորում էր ստացել, նրան վիրահատել են. «Հիմա վիճակը լավ է: Մնացած զինվորները զինվորական հոսպիտալում են: Այն զինվորները, որոնք մնացել են Արցախում, նրանք ավելի թեթեւ վիրավորում են ստացել: Նրանց կյանքի ոչ մի վտանգ չի սպառնում, զինվորները վիրահատվել են մեր բժիշկների կողմից, վիճակը կայուն է»,-ասաց նա: