Հայ ռազմագերիների նոր՝ հինգ հոգանոց խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց գնդապետ Բորիս Ավագյանը։

Գերիներին հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։


Գերիներին տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, մոտ մեկ ժամից վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Հիշեցնենք, որ երեկ Երևան էր ժամանել Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամատանար Ռուստամ Մուրադովը։