Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է բռնագրավված Կովսական և խոսել շրջանում իր հետագա անելիքներից: Անդրադառնալով Մոսկվայում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների հերթական հանդիպմանը, նա նշել է, թե այնտեղ ևս մեկ անգամ կհնչի իրենց դիրքորոշումը: «Տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն, երկաթուղային հանգույց, մայրուղիներ»,- ասել է նա:

«Դուք գիտեք, որ խորհրդային տարիներին Զանգիլանում օդանավակայան չկար: Բայց այժմ լինելու է ոչ թե ուղղակի օդանավակայան, այլ միջազգային օդանավակայան, և Զանգիլանը կդառնա մեր երկրի տրանսպորտային լոգիստիկայի կենտրոնը: Այստեղից անցնում է Զանգեզուրի միջանցքը, կառուցվում է երկաթուղի, կառուցվում է Հորադիզ-Աղբենդ մայրուղին: Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»,- նշել է հակառակորդ երկրի ղեկավարը: