ԽՈՅԵՐ
Այսօր չափազանց բարձր է լինելու ձեր ստեղծագործական ներուժը, սակայն սկիզբ առնող հարաբերությունները դժվար թե բարեհաջող լինեն:
ՑԼԵՐ
Այսօր չափազանց օգտակար է լինելու երեկույթներ այցելելը. այնտեղ դուք կփայլեք եւ հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր ընկերները եւ սիրելի անձնավորությունը կաշխատեն աջակցել ձեզ, սակայն երբեմն նրանք կարող են աննրբանկատ լինել, ինչը ձեզ երբեմն չափազանց կտխրեցնի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սկիզբ առած ռոմանտիկ հարաբերությունները ձեզ դեռ երկար ժամանակ կերջանկացնեն:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Օրն անբարենպաստ է լինելու շփման համար, եւ որքան էլ ջանքեր թափեք, միեւնույն է, հարազատների հետ դժվար թե ընդհանուր լեզու գտնեք:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր բարձր է լինելու ինչպես անձնական, այնպես էլ գործնական բնույթի չափազանց դյութիչ առաջարկություններ ստանալու հավանականությունը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեզ համար չափազանց կարեւոր հարաբերությունները զարգանալու են ոչ այնպիսի սահուն կերպով, ինչպես կցանկանայիք, սակայն չարժե արագացնել իրադարձությունները։ Ավելի լավ է թույլ տաք, որ ամեն ինչ իր ժամանակին զարգանա:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր դուք հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, սակայն կձգեք դեպի ձեզ միայն նրանց, ովքեր իրոք դրան արժանի են:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աղեղնավորների համար օրը հակասական է լինելու: Մի կողմից, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների եւ սիրելիների հետ, հիանալի կերպով կլուծեք ընտանեկան խնդիրները, իսկ մյուս կողմից՝ ցանկացած մանրուքի պատճառով դուք շատ լուրջ կտխրեք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր իրենց երկրորդ կեսին դեռ չգտած Այծեղջյուրները սովորականից ավելի շատ են տառապելու մենակությունից, եւ երբեմն չմտածված արարքներ են անելու՝ հույս ունենալով, որ դա անձնական կյանքում արմատական փոփոխություններ կբերի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր Ջրհոսների մոտ բարձր է լինելու ընտանեկան կոնֆլիկտների, հարազատների հետ վեճերի հավանականությունը:
ՁԿՆԵՐ
Օրը լի է լինելու անհանգստությամբ եւ հույզերով: Այնուամենայնիվ, այդ ամենը անհիմն է: