Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել Ազատության պողոտա թիվ 11 շենքի պատին;
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել են խոշոր չափի նյութական վնաս։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ մինչ պարեկների ժամանումը, վարորդին օգնություն են ցուցաբերել դեղատան և խաղալիքների խանութ-սրահի աշխատակիցները։