Հայտնի են դարձել որոշ մանրամասներ Կալինիգրադում հայ առաքելական Սուրբ Ստեփանոս եկեղեցու մոտ օգոստոսի 27-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության մասին: Ինչպես հայտնել են այսօր` օգոստոսի 28-ին,ՌԴ ՆԳՆ շրջանային մամլո ծառայությունից Regnum գործակալությանը, երեկ ժամը 20:30-ի շրջանում ոստիկանությունը ստացել է հեռախոսազանգ,որը հաղորդում էր, որ Գերցենի փողոցի վրա տեղի է ունեցել վեճ մի շարք տղամարդկանց միջև և լսվել են կրակոցի ձայներ:
Դեպքի վայր են անհապաղ ժամանել ոստիկանության և օպերատիվ-հետաքննչական մարմին աշխատակիցներ: Դեպքի վայրի հետազոտության ժամանակ հայտնաբերվել է տրավմատիկ հրացանի փամփուշտներ և կացին:
Ականատեսների և վկաների հետաքննության ժամանակ պարզվել է, որ նշված վայրում տեղի է ունեցել կոնֆլիկտ մի շարք քաղաքացիների միջև: Մինչ ոստիկանության ժամանելը կոնֆլիկտի մասնակիցները թաքնվել են անհայտ ուղղությամբ:
Օպերատիվ-հետախուզական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է կոնֆլիկտի մասնակիցներից մեկի ավտոմեքենան, որով տեղափոխել են երեք տուժածի:
Ներկայումս ՌԴ ՆԳՆ Կալինինգրադի շրջանի վարչությունը աշխատանքներ է իրականացնում կոնֆլիկտի բոլոր մասնակիցների հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ:
Ոստիկանությունում չեն մեկնաբանում սոցցանցերում տարածված լուրերը այն մասին, որը տեղի ունեցածը կատարվել է ազգային հողի վրա: