Նոյեմբերի 14-ին տեղի ունենալիք Իջևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են ՀՅԴ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
ՀՅԴ-ի ընտրական ցուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը:
Վերջինս 2004-ից ՀՅԴ անդամ է, իսկ 2018-ից Իջևան քաղաքի ավագանու անդամ է:
ՀՅԴ-ի ցուցակում ընդգրկված է 14 թեկնածու:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։ Նա Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել 2021 թվականի ապրիլի 14-ից:
ՔՊ-ի ցուցակում ընդգրկված է 56 թեկնածու: